Գլխավոր էջ » 2012 Հունվար 6 » ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
18:22 ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ | |
Շնորհավոր Սուրբ Ծնունդ Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը:
Հունվարի 6-ին առավոտյան խաչերով ու խաչվառներով պսակյալ հայրապետական թափորը շարժվեց Վեհարանից` Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդելով Մայր Տաճար, ուր տոնի առիթով մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ: Ամպհովանակիրներն էին` գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը և գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Սրբազան արարողության ժամանակ Նորին Սրբությանը որպես առընթերականներ սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով` վերստին փոխանցելով ամենքին հրեշտակաբարբառ ավետիսը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





