22:25 Սենսացիաների սիրահարը գտել է Չուկոտկայով շրջող «մամոնտի» տեսագրությունը | |
Պարանորմալ երեւույթների հետազոտող Մայքլ Քոենը աշխարհին է ներկայացրել հերթական սենսացիան, որը, նրա կարծիքով, ապացուցում է, որ հնագույն կենդանիները դեռ ապրում են երկրի վրա: Բրիտանական The Sun-ը հրապարակել է իրենց հատկացված տեսագրությունը, որում իբր արձանագրված է ջրային տարածքը հատող մամոնտը: Թերթի տեղեկություններով, հոլովակը նկարել է ռուսաստանցի ինժեներ (անունը չի հաղորդվում), ով ամռանը այն նկարել է Չուկոտկայի ինքնավար մարզում: Տեսագրության մեջ երեւում է, որ խոշոր, շագանակագույն մորթիով կենդանին անցնում է հորդ գետը: Կենդանին իր տեսքով հիշեցնում է փղի: Քոենի կարծիքով, քիչ ուսումնասիրված տարածքները կարող են լիովին հարմար լինել այդ հնագույն եւ մեռած համարվող կենդանիների բնակության համար: Շատերն արդեն կասկածի տակ են առել տեսագրության իսկությունը, գրում է Lenta.ru-ն: News.am | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





