17:46 Չավի. Բարսան բոլոր օղակներում գերազանցեց Ռեալին | |
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց (3:1) հետո Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը չի թաքցրել ուրախությունը: Անկախ հանդիպման առաջին րոպեին թույլ տված սխալից մենք ամբողջությամբ գերազանցեցինք Մադրիդին: Մեր մարտավարությունը համարձակ խաղալն է և մենք ոչ մի վայրկյան հետ չկանգնեցինք դրանից: «Բարսան» հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց և բոլոր օղակներում գերազանցեց «Ռեալին»: Մեզ համար չափազանց կարևոր էր մեր խաղաոճին չդավաճանելը: Սկզբնամասում թույլ տված սխալից հետո Վալդեսը կամք դրսևորեց և ետ մղեց բոլոր գնդակները: Մենք արժանի էինք այս հաղթանակին: Այժմ կենտրոնացած ենք աշխարհի ակումբային առաջնության վրա և փորձելու ենք ևս մեկ տիտղոս նվաճել: Շատ բարդ է լինելու և կարևոր է, որ զգոնությունը չկորցնենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






