Խաղացողի սիրտը պայթել է հենց խաղատանը` մեծ շահումի հետեւանքով: Սինգապուրական լրատվամիջոցների հաղորդմամբ, 56-ամյա Օնգ Սեն Քին սկզբում կորցրել է փողերը, ապա շարունակել է խաղալ` պարտք անելով: Այնուհետեւ նրա բախտը սկսել է բերել, որի արդյունքում էլ շահել է 5 հազար դոլար: Դրանից հետո նրա սիրտը պայթել է: Բժիշկները ախտորոշել են սրտի կաթված, նրան փրկելու բոլոր փորձերը անհաջողությամբ են պսակվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իտալիայի խոշոր եւ կարեւոր քաղաքներից մեկի` Թուրինի Քաղաքային Խորհուրդը, փետրվարի 6-ին, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ Իտալիայում Հայաստանի դեսպանության աշխատանքի արդյունքում Իտալիայի խորհրդարանում գործող Բարեկամության խմբի պատգամավորների հետ մշակվել է «Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր» հայտարարելու օրինագիծը, որի տակ արդեն իսկ ստորագրել են Պատգամավորների Պալատի քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ե այն արդեն պատրաստ է ներկայացվելու Պատգամավորների Պալատի քննարկմանը: Կից ներկայացնում ենք Թուրինի Քաղաքային Խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտի եւ Իտալիայի Պատգամավորների Պալատում «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր» հայտարարելու օրինագծի պատճենները` հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ: Իտալական Թուրինի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որտեղ կոչ է անում Եվրախորհրդարանին գործել այնպես, որպեսզի, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու Թուրքիան ճանաչի եւ դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանությունը: |





