Գլխավոր էջ » 2012 Փետրվար
Շաբաթ օրը Բևերլի Հիլզում, 49 տարեկան հասակում կյանքից հեռացել է սիրված երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Նրա մահվան պատճառների մասին ներկա դրությամբ ոչինչ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունըՎերջին տարիներին երգչուհին տառապում էր թմրանյութերի ու ալկոհոլի կախվածությունից: Վերջին օրերին նրան մշտապես տեսել են երաժիշտ Ռեյ Ջեյի հետ: Հյուսթոնը փետրվարի 11-ին պետք է այցելեր Sony Music-ի ղեկավարներից Քլայվ Դևիսի կազմակերպած երեկույթին, որն արդեն տասնամյակներ շարունակ անցկացվում է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության նախօրեին: Երգչուհու մահվան պատճառով, այժմ դիտարկվում է մրցանակաբաշխության անցկացման ձևաչափը:
Asociated press-ը գրում է, որ Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաները այսօր նշում են յուրահատուկ տոն, որն ավանդաբար կապված է մեղրի և մեղուների հետ: Այսօր Սուրբ Հարալամբոսի օրն է: Հարյուրավոր մարդիկ այցելել են Սուրբ Կույսի եկեղեցի` տոնին ներկա գտնվելու համար: Շատերն աղոթել են ցուրտ եղանակի ավարտի համար, որը վտանգավոր է մեղուների համար: Մեղվապահները նույնպես ներկա են եղել «մեղվի օրհնման» տոնին: Մարդիկ նաև եկեղեցու հատակին մեղրով լցված ամաններ են դրել և մոմեր վառել: Քահանան օրհնել է մեղրը, որն, ինչպես |





